Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում այս շաբաթ կայացավ 1/8 եզրափակչի պատասխան 4 հանդիպում: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշել է շաբաթվա լավագույնի կոչման հավակնող 4 ֆուտբոլիստին:
Լեո Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Կայլ Ուոկերը և Ռոբերտ Լևանդովսկին են այս անգամ պայքարում լավագույնի կոչման համար: Ռոնալդուն «Լիոնի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ, Մեսսին մեկ գնդակ է ուղարկել «Նապոլիի» դարպասը: Լևանդովսկին ևս դարձել է դուբլի հեղինակ, իսկ Ուոկերը փոխանցումների 85 տոկոս ճշգրտություն է ունեցել և օգնել է հաղթահարել «Ռեալի» արգելքը: