Գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Ուեստոն Մակկենին մոտ է ակումբը լքելուն, տեղեկացնում է L’Equipe-ը:
21-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանակնում տեսնել ՝ «Մոնակոն» և «Լիվերպուլը»:
ԱՄՆ-ն ներկայացնող ֆուտբոլիստը 2016-ին է «Դալասից» տեղափոխվել «Շալկե»:
Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին: Մակկենիի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: