Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է Պիռլոյի՝ նոր պաշտոն ստանալու փաստը.
«Ես չէի հավատում, որ նա կնշանակվի այդ պաշտոնում. դա ինձ համար էլ էր անակնկալ: Ուրախացա, երբ նա նշանակվեց Մ-23 տարեկանների գլխավոր մարզչի պաշտոնում: Դա ճիշտ քայլ էր, իսկ հիմա նա շատ ավելի մեծ ռիսկի է գնացել:
Իտալիայում հիմա խաղացողից մարզիչ անցումը շատ ավելի հեշտ է դարձել: Վառ ապացույցները Ինձագիներն ու Գատուզոն են: Նախկինում մի փոքր այլ էր:
Պետք չէ համեմատել Զիդանին ու Պիռլոյին: Զիզուն աշխատում էր «Ռեալի» երիտասարդական թիմի հետ, նաև, Անչելոտիի օգնականն էր, բայց Պիռլոն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, քան Զիդանը: Նա ունի բոլոր հնարավորությունները»,-ասել է Դել Պիերոն:
Հիշեցնենք, որ Պիռլոն մարզչական փորձ չունի: Բոլորովին վերջերս նա նշանակվել էր «Յուվեի» Մ-23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ: