Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության շուրջ բանակցությունները բարդ են ընթանում:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկի՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ, եթե մինչև վաղը «Յունայթեդը» չհամաձայնվի կատարել «Բորուսիայի» պայմանները:
Դորտմունդցիներն անգլիացու համար ցանկանում են 100 մլն ֆունտ ստանալ, հայտնում է Bild-ը:
20-ամյա կիսապաշտպանի և «Բորուսիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: