Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«Մեզ շատ ուժեղ մրցակից է բաժին ընկել: Լեո Մեսսիին այնպիսի գոլերի հեղինակ է դառնում, որ պարզապես ապշում ես:
Չնայած այդ ամենին, մենք վստահ ենք, որ կարող է հաղթել նրանց: Ցանկանում ենք կատարյալ հանդիպում անցկացնել «Բարսելոնայի» դեմ»,- ասել է Ալաբան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին: