Այս րոպեներին ընթանում է ՌՊԼ-ի առաջին տուրի «Խիմկի»-ԲԿՄԱ հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը: Կորյանը ընդմիջմանը փոխարինվել է:
ԲԿՄԱ-ն այս պահին հաղթում է 2-0 հաշվով: Բանակայինների երկրորդ գոլը խփել է Ալան Ձագոևը: Ռուս հարձակվողը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2018 թ-ի մարտի 3-ին:
2019 թ-ի մեծ մասը նա բաց թողեց վնասվածքի պատճառով: