Mirror պարբերականը լուսանկար է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն: Պորտուգալացու թիմը ՉԼ-ի 1/8 եզրափակչում երկու խաղերի արդյունքում 2-2 է խաղացել «Լիոնի» հետ, սակայն լքել է պայքարը՝ արտագնա խաղում խփված գոլի պատճառով:
Եզրափակիչ սուլիչից հետո կարելի էր տեսնել, թե ինչպես է Ռոնալդուին հանդերձարանի ճանապարհին մխիթարում «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին: Իսկ թունելով իջնելիս՝ պորտուգալացին գլխի շարժումով իր հիասթափությունն է արտահայտել այն բանի հետ կապված, որ չի կարողանա ՉԼ-ի Գավաթը բարձրացնել հարազատ Պորտուգալիայում:
Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: