Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր թիմի՝ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալու փաստը: Հիշեցնենք, որ Ռամոսը խաղին չէր մասնակցում որակազրկման պատճառով:
«Չափազանց տարօրինակ մրցաշրջանի ավարտը «դառնահամ» էր: Տարին շատ ծանր էր մեզ համար: Մենք «Ռեալն» ենք ու տրամադրված էինք հաղթանակի: Ուրախացնում են հաղթանակները՝ Պրիմերայում ու Սուպերգավաթի խաղարկությունում՝ նման բարդ պայմաններում:
Չնայած այս ամենին, ՉԼ-ից դուրս մնալը «դառը» փորձություն է: Մենք ավելին էինք ուզում: Եկել է հանգստանալու ժամանակը, որից հետո պետք է պատրաստվենք նոր մրցաշրջանին: Շնորհակալ ենք՝ մեր կողքին լինելու համար՝ չնայած տարածությանը»,-գրել է Ռամոսը: