«Լոկոմոտիվի» պաշտպան Բրայան Իդովուն կարիերան կշարունակի «Խիմկիում»: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիայի հավաքականի պաշտպանը միացել է ՌՊԼ-ի նորեկ ակումբին վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։
Իդովուն ծնվել է Ռուսաստանում և ֆուտբոլայի կարիերան ևս սկսել է այդ երկրում, սակայն 2017թ-ից ներկայացնում է իր պատմական հայրենիքը՝ հանդես գալով Նիգերիայի հավաքականում: