Հարձակվող Վիտալի Լիսակովիչը դարձել է «Լոկոմոտիվի» խաղացող: Բելառուս ֆուտբոլիստը մոսկովյան ակումբ է տեղափոխվել «Շախտյոր Սալիգորսկից»: Այս մասին հայտնում են ռուսական ակումբի մամուլի ծառայությունից: «Լոկոմոտիվում» հարձակվողը կխաղա 88 համարի ներքո:
Իր կարիերայի ընթացքում Վիտալի Լիսակովիչը խաղացել է Զագրեբի «Դինամոյի» , «Ռուդեշ Խորվաթիայի» և «Վարազդինի» կազմում: Ընդհանուր առմամբ, «Լոկոմոտիվի» նորեկը Խորվաթիայում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ:
Անցյալ տարվա հոկտեմբերից Լիսակովիչը հանդես է գալիս Բելառուսի ազգային հավաքականի կազմում:
Встречайте ещё одного новичка! 🙌🏻
Виталий Лисакович – в «Локо»! ❤️💚
Контракт с нападающим рассчитан на четыре года ✍🏻
За нашу команду Виталий будет играть под номером 8️⃣8️⃣
Желаем удачи! 🚂 pic.twitter.com/bxux8vTd1V
— «Локомотив» (@fclokomotiv) August 8, 2020