Sky Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսն» արդեն սկսել է բանակցել «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ հենց Ինձագին է, ով կարող է լինել իդեալական տարբերակ՝ Մաուրիսիո Սարիին փոխարինելու համար:
Հիշեցնենք, որ երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Լիոն» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց թուրինցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով: Այս արդյունքը բավարար չէր, որ «Յուվենտուսը» դուրս գա մրցաշարի հաջորդ փուլ: Առաջին խաղում «ծեր սինյորան» 0-1 հաշվով պարտվել էր ֆրանսիական ակումբին: