Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Նապոլիին»:
Առաջին խաղակեսից հետո Սետյենի թիմը հաղթում է 3:1 հաշվով: 10-րդ րոպեին Լանգլեն գլխի հարվածով բացել է հաշիվը, իսկ 13 րոպե անց Լեո Մեսսին ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ և հայտնվելով պաշտպանների շրջափակման մեջ՝ ընկած դիրքից կարողացել է գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ՝ երկուսն էլ 11 մետրանոցից: Կատալոնյան թիմի կազմում 11 մոտրանոցը դիպուկ իրացրեց Սուարեսը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Մերտենսը:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
https://www.youtube.com/watch?v=OXPRhMmRzh4
https://www.youtube.com/watch?v=eiUXgVoJgJk