Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կռոսը «կանգնել» է խաղընկերոջ՝ Ռաֆայել Վարանի պատվին, ով ՉԼ-ի 1/8 եզրափակչում, «Սիթի» դեմ պատասխան խաղում ճակատագրական 2 սխալ է թույլ տվել, ինչի պատճառով «Ռեալը» դուրս մնաց հետագա պայքարից.
«Ռաֆան հրաշալի մրցաշրջան է անցկացրել: Նրան ոչ-ոք չի մեղադրում: Պարզ է, որ այդքանից հետո դժվար էր խաղում փոփոխություն մտցնել:
Մենք վատ խաղացինք առաջին խաղակեսում: Եթե անկեղծ, «Սիթին» վաստակեց 1/4 եզրափակչի ուղեգիրը»,-ասել է Կռոսը: