«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին հայտնում է The Gooner-ը:
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա բրազիլացին այցելել է «զինագործների» մարզաբազա: Իր ներկայացուցիչների հետ միասին նա քննարկել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի բոլոր մանրամասների շուրջ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» կիսապաշտպանի գործակալը լրատվամիջոցներին հաստատել էր, որ բրազիլացին հետաքրքրված է վերադառնալ Անգլիա, որտեղ խաղացել է «Լիվերպուլի» կազմում 2013-ից 2018 թվականներին:
Կոուտինյոն 2019/20 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայի» կազմում: Մյունխենյան ակումբը երկարաձգեց բրազիլացու վարձակալությունը մինչև Չեմպիոնների լիգայի ավարտը, բայց ֆուտբոլիստի ամբողջական տրանֆերը ձեռք չի բերի «Բարսելոնայից»: Ըստ լուրերի, կատալոնական ակումբը նույնպես չի ցանկանում թիմում պահել ֆուտբոլիստին: