Ուրբաթ՝ օգոստոսի 7-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս» — «Լիոն» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց թուրինցիների հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Այս արդյունքը բավարար չէր, որ «Յուվենտուսը» դուրս գա մրցաշարի հաջորդ փուլ: Առաջին խաղում «ծեր սինյորան» 0-1 հաշվով պարտվել էր ֆրանսիական ակումբին:
Ըստ Opta-ի, «Լիոնը» ՉԼ-ի պատմության մեջ առաջին ֆրանսիական ակումբն է, որը դուրս է թողել «Յուվենտուսին» մրցաշարում հետագա պայքարից: