Սլովակիայի առաջնության հերթական մրցաշրջանն է մեկնարկել:
«Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը, առաջին տուրում, հյուրընկալվելիս 4-0 հաշվով ջախջախել է «Սենիկային»: Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Վահանը:
Հայ կիսապաշտպանը փոխարինման է մտել 65-րդ րոպեին, իսկ գոլերը խփել է 79-րդ ու 83-րդ րոպեներին: