Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր հնարավոր հեռացման մասին շշուկները Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:
«Ես այստեղ եմ և ես եմ «Ռեալի» մարզիչը, քանի դեռ ինչ-որ ծայրահեղ բան տեղի չունենա: Իհարկե, ես մնում եմ: Պետք չէ ինչ-որ բաներ հորինել: Ես «Ռեալի» մարզիչն եմ, և վերջ: Այս առումով այլևս հարցեր չկան: Հիմա մենք մտադիր ենք հանգստանալ և վերադառնալ, որպեսզի հիանալի մրցաշրջան անցկացնենք»,- ասել է Զիդանն ու ընդգծել, որ հպարտ է իր թիմի անցկացրած նախորդ մրցաշրջանից.
«Մենք պետք է հպարտ լինենք նախորդ մրցաշրջանի համար: Ես , անկասկած, շատ հպարտ եմ նրանով, թե մենք ինչի հասանք: Իհարկե, երբ մենք պարտվում ենք, չենք կարող երջանիկ լինեն: Ֆուտբոլիստներն, իհարկե, գոհ չեն, բայց մենք կարող ենք հպարտ լինել, որ հիանալի մրցաշրջան անցկացրինք?:
Այսօրվա առանցքային պահը դաշտում ամեն ինչ ներդնելն էր, և դա այն էր, ինչ մենք արեցինք: Մեզ պարզապես ինչ-որ բան չհերիքեց, և ես դեռևս չգիտեմ, թե ինչը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու խաղերում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս թողեց «Ռեալին» հետագա պայքարից: