«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը.
«Իհարկե, կա հիասթափություն: Այս երեկո մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը: Անսովոր մրցաշրջան էր: Մենք խաղացինք հուլիսին և օգոստոսին, գլխավոր նպատակը սկուդետոն էր և մենք այն նվաճեցինք:
Մենք գիտեինք, որ Չեմպիոնների լիգայում՝ նման ֆավորիտների դեմ, ինչ ասես կարող է տեղի ունենալ: Այսօր մենք արեցինք այն, ինչ կարողացանք: Բայց կրկնում եմ, որ մենք հասել էինք մեր նպատակին՝ նվաճելով Իտալիայի չեմպիոնությունը»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիոնին»: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ֆրանսիական թիմի կազմում աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը: Սակայն, չնայած հաղթանակին, Սարիի թիմը դուրս չեկավ հաջորդ փուլ՝ արտագնա խաղում խփված գոլի կանոնի պատճառով: Առաջին խաղում «Լիոնը» 1-0 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»: