Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Չելսիին»: Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 2:1 հաշվով:
Մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Լեվանդովսկին և Պերիշիչը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Աբրահամը կրճատեց հաշվի տարբերությունը:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում«Բավարիան» հաղթել էր 3:0 հաշվով: