ՊՍԺ-ն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվում են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղին։
Լիսաբոն մեկնող ֆուտբոլիստների թվում է նաև հարձակվող Կիլիան Մբապեն, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից։
ՊՍԺ-ի հայտացուցակում է ընդգրկվել նաև կիսապաշտպան Մարկո Վերատին, որը մարզման ժամանակ մկանային վնասվածք էր ստացել։
«Ատալանտա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին։