«Ռեալը» այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակում անցկացնելու է պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
AS-ը գրում է, որ Զինեդին Զիդանը որոշել է այսօրվա խաղում հարձակման եզրերից օգտագործել Էդեն Ազարին և Մարկո Ասենսիոյին։ Հարձակման կենտրոնում, ակնհայտ է, կխաղա Կարիմ Բենզեման։
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ֆրանսիացի մասնագետը հաստատեց, որ Էդեն Ազարը 100 տոկոսով պատրաստ է խաղին ու վստահ է իր ուժերին, մինչդեռ օրեր առաջ իսպանական մամուլը գրում էր, որ Ազարը դեռևս խնդիրներ ունի կոճի հետ։
«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։