«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապագայի մասին։
«Ես կարող եմ հասկանալ, երբ խաղացողն անհանգիստ է։ Տիագոն խաղացել է Իսպանիայում «Բարսելոնայի» կազմում, իսկ Բունդեսլիգայում՝ «Բավարիայում»։ Ես կհասկանամ նրան, եթե նա որոշի խաղալ ԱՊԼ-ում։
Սակայն դա տխուր կլինի, քանի որ Տիագոն ինչ-որ բան տալիս է մեր խաղին։ Ահա թե ինչն է պատճառը, որ ես՝ որպես մարզիչ, ուզում եմ, որ նա մնա թիմում առաջիկա տարիներին»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում Sport1.de-ն ։
Հիշեցնենք, որ Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»։