Անգլիական «Լիդսը» մտադիր է գնել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, տեղեկացնում է Football Italia-ն:
ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի գլխավոր մրցակիցը «Ինտերն» է, որը պատրաստ է արգենտինացու համար 20 միլիոն եվրո վճարել: «Լիդսը» մտադիր է 30 միլիոն եվրո առաջարկել Դե Պաուլի համար:
Հավելենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 35 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: