«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։
Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է լքել «Արսենալը»։ Տորեյրայի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» և «Ֆիորենտինան»։
Ուրուգվայցի կիսապաշտպանը 2018 թվականին է «Սամպդորիայից» տեղափոխվել «Արսենալ»։ «Զինագործների» կազմում մասնակցած 63 խաղում նա 3 գոլ է խփել։