«Սաութհեմփթոնը» ձևակերպել է «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի տրանսֆերը, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա գանացի կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար «սրբերը» վճարել են մոտ 12 միլիոն եվրո (10,0 միլիոն ֆունտ)՝ ակտիվացնելով պաշտպանի պայմանագրով նախատեսված հրաժարագինը: Նշվում է, որ խաղացողը «Սաութհեմփթոնի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
2019/20 մրցաշրջանում Սալիսուն «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշրերում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: