Անգլիական «Տոտենհեմի» նախկին ավագ Լեդլի Կինգը ներգրավվել է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
39-ամյա մասնագետը փոխարինել է Մոուրինյուի նախկին օգնական Ռիկարդո Ֆորմոզինյուին:
Հիշեցնենք, որ Կինքն իր ողջ կարիերան անցկացրել է լոնդոնյան ակումբում և համարվում է «Տոտենհեմի» խորհրդանիշներից մեկը:
Հավելենք, որ Կինգը պետք է զբաղվի նաև ՝ ֆուտբոլիստների և մարզչական շտաբի միջև դրական փոխհարաբերությունների պահպանմամբ: