«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչ պատասխան խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Չեմպիոնների լիգան հաղթելու համար մենք պետք է ուժեղ թիմ լինենք ու նաև ունենանք առաջատարներ։ Սերխիոն կարևոր խաղացող է մեզ համար, բայց մենք պետք է ուժեղ լինենք որպես թիմ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր լավագույն խաղը ցուցադրի, որպեսզի անցնենք հաջորդ փուլ։
Մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Մեր ֆիզիկական վիճակը լավ է։ Մենք պատրաստ ենք»,-ասել է Վարանը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը բաց է թողնում խաղը, քանի որ առաջին խաղում կարմիր քարտ է ստացել։
Առաջին խաղում Մադրիդում հաղթել է «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով։