Friedkin Group ընկերության ղեկավար Դեն Ֆրիդկինը դարձել է «Ռոմայի» նոր սեփականատերը, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրիդկինը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 86,6%-ը և մոտ ապագայում ձեռք կբերի իտալական թիմի 100% բաժնետոմսերը: Գործարքը գնահատվում է 591 միլիոն եվրո:
Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի օգոստոսի վերջ: