Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։
Հայտարարության մեջ ասված է, որ մրցաշարն անցկացվելու է առանց հանդիսականների ու լրագրողների։ Բոլոր մասնակիցները, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի մարզասերներ,
Մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։
Վաղը՝ օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։
Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։
Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։
Մրցումների հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել մեզ։ Առաջնության մանրամասները կգտնեք ՀԸՖ պաշտոնական էջում»։