ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզի Բերդ համայնքի ՝ Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեձոր գյուղեր և ծանոթացել համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
«Ամեն ինչ անելու ենք, որ տարածաշրջանում բնակվող երեխաները ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենան: Քննարկում ենք Պառավաքար գյուղի մարզադաշտի վերանորոգման հնարավորությունը:
Ոռոգման ջրի հետ կապված խնդիրները լուծելուց հետո, երեխաները կկարողանան ավելի լավ պայմաններում մարզվել»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում: