Ճապոնական «Վեգալտա Սենդայի» ակումբի կիսապաշտպան Իսաակ Կուենկան խոսել է «Բարսելոնայում» իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Figaro-ն:
«Կատալոնական ակումբը միշտ իմ մտքում է: Հետևում եմ «Բարսելոնայի» մրցելույթներին: Մեսսին շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել:
Ժամանակին ստացա իմ հնարավորությունը, բայց չկարողացա օգտագործել այն:
Կարող եմ ասել ՝ ես չօգտագործած հնարավորությունների «արքայազն» եմ»,- ասել է Կուենկան:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է և 2011-2014 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի գլխավոր թիմում: