«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում՝ ԼԱՍԿ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Նրանք մեզ համար խնդիրներ ստեղծեցին առաջին խաղակեսում: Մրցակիցը կորցնելու բան չուներ, բայց մենք հավատարիմ մնացինք մեր խաղային ձեռագրին և չկորցրեցինք այս խաղում հաղթելու ցանկությունը»,-ասել է Լինգարդը:
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 7-1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: