Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Սևիլյան» ընդունում է «Ռոմային» (2-0):
Հանդիպման 22-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռեգիլոնը:
44-րդ րոպեին «Սևիլյան» արագ հակագրոհ կազմակերպեց, որն էլ գոլային ավարտին հասցրեց Յուսուֆ էն Նեսիրին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է: