«Ռոման» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրի համար այսօր կպայքարի «Սևիլիայի» հետ:
Հռոմեացիների մարզչական շտաբը չի կարողանա հույս դնել միանգամից մի քանի առանցքային խաղացողների վրա. Քրիս Սմոլինգը ստիպված է ժամանակից շուտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», Ժորդան Վերետուն խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով, իսկ Լորենցո Պելեգրինին քթի կոտրվածքից հետո խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
Պաուլու Ֆոնսեկան հույսը դնելու է փորձարկված ֆուտբոլիստների վրա, այդ իսկ պատճառով առաջատար ԶԼՄ-ները նույն կարծիքն ունեն մեկնարկային կազմի վերաբերյալ: Սմոլինգի փոխարեն պաշտպանության կենտրոնում կխաղա 21-ամյա բրազիլացի Իբանյեսը, կիսապաշտպանների զույգը կկազմեն Ամադու Դիավարան և Բրայան Քրիստանտեն, իսկ Նիկոլո Ձանիոլոն և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կօգնեն Էդին Ջեկոյին սուր գրոհների ժամանակ:
CORRIERE DELLO SPORT, GAZZETTA DELLO SPORT, CORRIERE DELLA SERA, IL MESSAGGERO, IL TEMPO: Պաու Լոպես, Մանչինի, Իբանյես, Կոլարով, Բրունու Պերես, Դիավարա, Քրիստանտե, Սպինացոլա, Ձանիոլո, Մխիթարյան, Ջեկո: