Հայկական ակումբները նոր մրցաշրջանից առաջ շարունակում են տրանսֆերային անցուդարձի կենտրոնում լինել: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիի «Շիրակից» Երևանի «Արարատ» են տեղափոխվում մի շարք ֆուտբոլիստներ, իսկ երևանյան թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Armsport-ը լուսանկարի տեսքով անդրադարձ է կատարել տեղի ունեցած փոփոխություններին՝ լուսանկարը համեմելով հումորով: