«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը խոստովանել է, որ կցանկանար մնալ «Վալենսիայում», որտեղից տեղափոխվել է անգլիական ակումբ.
«Ես արեցի ամեն բան, որպեսզի մնամ «Վալենսիայում»: Միանգամայն վստահ եմ դրանում: Ես ցանկանում էի մնալ և ակումբի համար պայմաններ էի ստեղծել դրա համար: Ես գիտեմ, որ «Վալենսիան» այն դիրքում չէ, ինչ եվրոպական ակումբները, բայց ես կարողանում էի նախագիծն իմ ետևից տանել ու ցանկանում էի, որ ինձ համապատասխան կերպով գնահատեին: Ակումբը պարզապես չցանկացավ ինձ պահել:
«Մանչեսթեր Սիթիի» հետ ամեն ինչ շատ արագ կատարվեց: Սկզբում նրանք դիմեցին «Վալենսիային» և հայտնեցին, որ ցանկանում են խոսել մեզ հետ: Արդյունքում մենք ամեն ինչի շուրջ համաձայնության եկանք՝ նախքան ակումբները կսկսեին բանակցությունները»,- Տոռեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Տոռեսը «Վալենսիայի» սան է: Ավարտված մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: