Պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Իր հերթին Metaratings-ը հայտնում է հայտնում է, որ ֆուտբոլիստը չի սպասել ակումբի՝ նոր պայմանագրի առաջարկին:
Ֆարֆանի՝ «Լոկոմոտիվի» հետ պայմանագիրն ավարտվել է հուլիսի 31-ին:
«Զգում եմ, որ խաղադաշտում դեռ կարող եմ օգտակար լինել: Ինձ լավ եմ զգում ու դրական եմ տրամադրված: Սպասում եմ նոր մարտահրավերի»,- ավելի վաղ ասել էր Ֆարֆանը: