«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն կարծում է, որ թիմի ներկայիս կազմը ակումբի պատմության մեջ կմտնի:
«ԱՊԼ-ում հաղթանակը մեզ համար շատ կարևոր է: Մինչ այս պահը մենք չէինք կարողանում գիտակցել դրա նշանակությունը, բայց կարծում եմ, որ մեզ ընդմիշտ կհիշեն, որովհետև մենք դարձանք «Լիվերպուլի» առաջին կազմը, որին հաջողվեց հաղթել ԱՊԼ-ի հիմնադրումից ի վեր:
Այդ ակումբը մեծ պատմություն ունի, այն շատ տիտղոսներ է նվաճել, բայց սա մի փոքր ավելի յուրահատուկ է այն առումով, որ սրան երկար էինք սպասել:
«Լիվերպուլի» երկրպագուները երկար էին սպասել այս տիտղոսին ու, ցավոք, նրանք չկարողացան մեզ հետ լինել մարզադաշտում: Բայց նրանցից յուրաքանչյուրը տանը վստահաբար նշել է այն:
Պետք է նշել այն ոճը, որով մենք նվաճեցինք այդ տիտղոսը՝ երկրորդ տեղից այդքան առաջ լինելով: Դա իսկապես պետք է նշել»,- Ֆաբինյոյի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի կայքը: