«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը համաձայնվել է երկարաձգել իր պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա գերմանացին կստորագրի պայմանագիր մինչև 2025 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել խաղացողի աշխատավարձի վերաբերյալ: Ենթադրվում էր, որ Տեր Շտեգենը առաջարկներ ուներ «Չելսիից» և «Բավարիայից», որոնք բարդացնում էին բանակցությունները «Բարսելոնայի» հետ:
28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 36 խաղ Լա Լիգայում, որոնցից 12-ում անառիկ է պահել սեփական դարպասը։