«Ռեալը» հրապարակել է այն խաղացողների ցուցակը, ովքեր նախապատրաստվելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:
Գարեթ Բեյլը հայտացուցակում ընդգրկված չէ: Միևնույն ժամանակ, հայտացուցակում նշված է պաշտպան Սերխիո Ռամոսը՝ չնայած որակազրկմանը:
Առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 2-1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Մանչեսթերում, Երևանի ժամանակով 23:00-ին: