«Մանչեսթեր Սիթիի» նորեկ կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը մեկնաբանել է «Վալենսիայի» ավագ Դանիել Պարեխոյի հետ վատ հարաբերությունները:
«3 տարի հիմնական թիմում անցկացնելով ես ավելի հասուն ու մենթալիտետով ավելի ուժեղ դարձա: Բայց 17 տարեկանում ամեն ինչ այլ էր: Պարեխոն գերազանց խաղացող է, բայց ես նրա հետ երբեք ոչ մի հարաբերություն չեմ ունեցել: Երբ 17 տարեկանում միացա հիմնական թիմին, մի քանի շաբաթ հետո նա ինձ նոր «բարի լույս» ասաց: Ինձ համար նա լավ ավագ չի եղել: Բայց ամենավատն այն ժամանակ էր, երբ Մարսելինյոն հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից, երբ ինձ ու Լի Կան Ինին որպես գլխավոր մեղավորներ էին ընդունում: Մեզ հետ դադարել էին խոսել, ու դա մի քանի շաբաթ տևեց»,-Տոռեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Տոռեսը «Վալենսիայի» սան է: