«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի ու «Նապոլիի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին (1-1):
«Ինձ լավ եմ զգում ու լավ մարզավիճակում եմ: Դադարը ողջ թիմի համար օգտակար եղավ: Լիցքավորեցինք մեր մարտկոցները:
Վստահ եմ, որ «Նապոլիի» դեմ դիմակայությունը շատ դժվար է լինելու: Նրանք բարձրակարգ խաղացողներ ունեն, ու կազմակերպված են: Իհարկե, Բուսկետսն ու Վիդալը առանցքային խաղացողներ են, ու նրանց կարիքը կզգացվի «Նապոլիի» հետ խաղերում: Բայց «Բարսելոնայի» բոլոր խաղացողները բավականաչափ բարձր մակարդակ ունեն:
ՉԼ նոր ձևաչափը նշանակում է, որ յուրաքանչյուր խաղ ամեն ինչ կամ ոչինչ է: Սխալվելու իրավունք չկա: Չորս խաղ է մնացել տիտղոսին հասնելու համար: Յուրաքանչյուր խաղ որոշիչ նշանակություն ունի, ու դա բարդացնում է առաջադրանքը: Իհարկե, պետք է ամեն գնով հաղթենք, բայց դժվարությունը մեծանում է, որովհետև քիչ պոտենցիալ ունեցող թիմերը կարող են զարմացնել: Բայց սա բոլորի համար է նորություն լինելու, ոչ ոք նախկինում այս ձևաչափով չի խաղացել, ու բոլոր թիմերը, որոնք մասնակցում են մրցաշարին, արժանի են այնտեղ լինելուն»,- դե Յոնգի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: