Բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է ՊՍԺ-ում գտնվելու 3 տարին:
«Այս 3 տարիները լի էին հարուստ փորձով: Եղել են ուրախության և այլ պահեր, որոնք ավելի դժվար են եղել, հատկապես, երբ վնասվածքի պատճառով չէի կարողանում խաղալ: Թիմակիցներիս շնորհիվ կարողացա այդ ամենը հաղթահարել ու կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է բոլորի համար: Կարծում եմ՝ Փարիզում լավագույն պահերն եմ ապրում: Մենք մի ընտանիք ենք, որը կիսում է իր առջև դրված մեծ նպատակը: Ուզում ենք այս մրցաշրջանը նշել Չեմպիոնների լիգայում հաղթանակով»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Լիգա 1-ի՝ ժամանակից շուտ ավարտված առաջնությունում Նեյմարը մասնակցել է 15 խաղի, խփել 13 գոլ ու դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ի հետ Նեյմարի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: