ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն մրցավարներին, որոնք աշխատելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ օգոստոսի 7-ին կայանալիք պատասխան խաղերում:
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական բրիգադը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Նրան կօգնեն օգնականներ Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը: VAR-ի պատասխանատուն կլինեն Բաստիան Դանկերտն ու նրա օգնական Մարկո Ֆրիտցը: Չորրորդ մրցավարը կլինի Դանիել Զիբերտը:
«Յուվենտուս»-«Լիոն» խաղում ևս կաշխատեն գերմանացի մրցավարները: Գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Շվայերը: Նրան կօգնեն Տորստեն Շիֆներն ու Մարկո Ախմյուլերը: Մրցավարի վիդեոօգնականները կլինեն Քրիստիան Դինգերտն ու նրա օգնական Տոբիաս Շտիլերը: Չորրորդ մրցավարը կլինի Տասոս Սիդիրոպուլոսը Հունաստանից:
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա Մանչեսթերում, իսկ «Յուվենտուսն» ու «Լիոնը» կխաղան Թուրինում: Երկու խաղերն էլ կկայանան օգոստոսի 7-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: