«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհեթլը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հուլիս ամսվա լավագույն մարզիչ: Նա դարձավ առաջին ավստրիացին, ով ստացել է այս մրցանակը:
«Սրբերը», 52-ամյա մասնագետի գլխավորությամբ, անցած ամսվա վեց խաղերում չեն պարտվել և հաղթել են «Մանչեսթեր Սիթիին» (1-0), «Բորնմութին» (2-0) և «Շեֆիլդին» (3-1):
«Սաութհեմփթոնը» մրցաշրջանն ավարտեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում: