Առաջին խմբի ներկայացուցիչներ «Լեռնային Արցախն» ու «Սևանը» մրցել են ընկերական խաղի շրջանակում: «Լեռնային Արցախը» հաղթել է 3-2 հաշվով, իսկ հաղթող թիմից գոլերը խփել են Մարատ Կարապետյանը, Նորիկ Մկրտչյանն ու Ուսման Ֆայեն:
Հիշեցնենք, որ նոր առաջնությունում թիմերը կրկին հանդես կգան Առաջին խմբում: Նախորդ առաջնությունում, դադարեցման պահին «Սևանը» եղել է 7-րդ հորիզոնականում, իսկ «Լեռնային Արցախը» եղել է 12-րդ տեղում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սևանի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնեց Արմեն Սանամյանը: