Կայացավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր» -«Վոլֆսբուրգ» պատասխան հանդիպումը։ Թիմերի միջև առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել էր ուկրաինական ակումբը։ Պատասխան խաղում էլ ուկրաինական ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 3-0։ Հանդիպման առաջին գնդակն իր հաշվին գրանցեց Ժունիոր Մորաեշը։ Խաղավերջում գոլի հեղինակ դարձավ Սալոմոնը, իսկ հանդիպան վերջնահաշիվը ձևակերպեց Մորաեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։
1/8 եզրափակչի մյուս խաղում «Կոպենհագենը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Իստանբուլի» նկատմամբ՝ 3-0, և ևս դուրս եկավ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչ։ Դուբլի հեղինակ դարձավ Յոնաս Վինդը, մեկ անգամ աչքի ընկավ Ռասմուս Ֆալկը։