«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը իր էջում անդրադարձել է «Ռեալի» ու «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը այս շաբաթ հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
«Ասում են՝ մրցակցությունը մեզ ուրիշներից լավն է դարձնում, բայց ոչ կատարյալ ինքներս մեր աչքում:
Գուցե, կատարելության այս ապարդյուն հետապնդումն էլ հենց մեզ դարձրեց այն, ինչ կանք:
Շնորհակալ եմ, Իկե՛ր, առանց քեզ ամեն ինչ ավելի քիչ նշանակալի կլիներ»,- գրել է Իտալիայի հավաքականի դարպասապահը:
They say competition makes us better than others but not perfect faced with ourselves.
Maybe this futile pursuit of perfection is what made us who we are. #Grac1as Iker, without you, everything would have been less meaningful. pic.twitter.com/wQ3MznmeGP— Gianluigi Buffon (@gianluigibuffon) August 4, 2020