«Բավարիան» պլանավորում է այս ամառ բաժանվել թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգից: Այս մասին հաղորդում է լրագրող Քրիստիան Ֆալկը թվիթերյան իր էջում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանական ակումբը մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 31-ամյա պաշտպանին: Հաղորդվում է, որ այս պահին «Բավարիան» տրանսֆերի վերաբերյալ առաջարկ չի ստացել ու բանակցություններ չի վարում դրա վերաբերյալ:
Լրագրողը նշում է, որ խաղացողն ինքը կցանկանար մնալ ակումբում՝ ավարտին հասցնելով իր պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, կամ նույնիսկ երկարաձգելով այն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին» ու «Արսենալ»:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է 24 խաղի ու դարձել երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: