Օգոստոսի 14-ին կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի նոր առաջնությունը:
Առաջնության մեկնարկին ընդառաջ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները բուժզննում են անցել: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արարատը» նոր մրցաշրջանին կներկայանա մեծ թվով նոր ֆուտբոլիստներով, որոնց զգալի մասը տեղափոխվել է Գյումրիի «Շիրակից»: